Սևան քաղաքում անցկացվեց բռնցքամարտի երիտասարդների և կրտսեր տարիքի պատանիների առաջնություն նվիրված ՀՀ վաստակավոր մարզիչ Վալերի Մնացականյանի հիշատակին:

Սևան քաղաքում անցկացվեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի երիտասարդների և կրտսեր տարիքի պատանիների առաջնություն նվիրված ՀՀ վաստակավոր մարզիչ Վալերի Մնացականյանի հիշատակին:

Հուշամրցաշարին մասնակցում էին հանրապետության տարբեր համայնքներից ժամանած բռնցքամարտիկներ:

Առաջնությունն անցկացվում է նաև մարզում բռնցքամարտի մասսայականացման, ուժեղագույն պատանի բռնցքամարտիկներ ի հայտ բերելու և մարզի հավաքականի թիմը համալրելու նպատակով:

ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, բռնցքամարտի բազմավաստակ մարզիչ, Սևան քաղաքում բռնցքամարտի զարգացման գործում լուրջ ավանդ ունեցած Վալերի Մնացականյանը երկար տարիներ մարզել է բազմաթիվ երիտասարդների, ովքեր մեծ հաջողությունների են հասել և արժանացել աշխարհի, եվրոպայի, հանրապետական ու մարզային բարձր տիտղոսների:

Նրա սաներն այսօր դարձել են արդեն մարզիչներ, սպորտի վարպետներ ու շարունակում են Վալերի Մնացականյանի ոգով կրթել նոր բռնցքամարտիկների, ովքեր դեռ նորանոր բարձունքների են հասնելու, նրանց շնորհիվ աշխարհի ու եվրոպական ռինգերում ծածանվելու է  հայոց եռագույնը:

Առաջնության հաղթողները պարգևատրվեցին  մեդալներով, պատվոգրերով, նվերներով և գավաթներով, իսկ մարզիչները՝ շնորհակալագրերով:

Մրցաշարին ներկա էին և մրցանակները հաղթողներին հանձնեցին Վալերի Մնացականյանի որդին՝ Ալիկ Մնացականյանը և թոռները։