Տեառնընդառաջի նախատոնակի արարողություն  անցկացվեց Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում

Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին նշում է Տեառնընդառաջի տոնը՝ ի հիշատակ քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճար ընծայաբերելու։ Տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան։

Փետրվարի 13-ին Տեառնընդառաջի նախատոնակի արարողություն  անցկացվեց Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանի նախաձեռնությամբ:

Մասնակցում էին «Գագարին»  նախագծի գործընկերները, մանկական երգչախումբը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծիսական խումբը:

Փետրվարի 13-ը տոն դարձավ հրավիրված դդմաշենցի նորապսակ զույգերի համար։ 

Դդմաշեն գյուղի Սուրբ Թադևոս եկեղեցում ծեսի նախատոնակով` Տեր Նարեկ քահանա Այվազյանն օրհնությամբ միավորեց բոլորին և որպես տոնի նվեր, Սևան խոշորացված համայնքի ղեկավարի և Դդմաշենի վարչական ղեկավարի նախաձեռնությամբ  նորապսակներին ընծայվեց  Աստվածաշնչեր։