Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները համայնքի բնակավայրերում նոյեմբերի 10–ից 19–ը կազմակերպել և անցկացրել են իրազեկման հանդիպումներ Սևան համայնքի բնակիչների հետ, որտեղ ներկայացվել են մասնակցային բյուջետավորման փուլերը, գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Նոյեմբերի 19–ին հերթական իրազեկման հանդիպում անցկացվեց Սևանի բիզնես կենտրոնում։
Սևան համայնքի ավագանու և Սևան համայնքի ղեկավարի որոշումներով Սևան համայնքում արդեն մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը:
Սա լավ հնարավորություն է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։
Այս տարվա համար Մասնակցային բյուջետավորում – 2025–ի շրջանակներում Դդմաշենի խաղահրապարակից հետո, որտեղ շուտով կտեղադրվեն նոր խաղամիջոցներ, Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոց թիվ 18, 20 շենքերի հարակից տարածքում, «Բողբոջ» մանկապարտեզի հարևանությամբ մեկնարկել են մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքները:


Այս ծրագիրը մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերից մեկն է, որի պայմանագրային արժեքը 4 մլն. 440 հազ. դրամ է:

Ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ռ և Հ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից: Ներկայումս ընթանում են հողաշինական և տարածքի հարթեցման աշխատանքները:

Այս ծրագրի արդյունքում սևանցի փոքրիկները կունենան ևս մեկ խաղահրապարակ, որի անհրաժեշտությունն այդ տարածքում զգացվում էր երկար տարիներ:

Հիշեցնենք, որ 2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել և իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է՝ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։


