Սեպտեմբերի 20-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Սևանում մարզամշակութային կյանքում ակտիվիստ, թաեքվոնդո մարզաձևում մեծ հաջողությունների հասած, թաեքվոնդոի մարզիչ, վաղամեռիկ Գևորգ Արմենի Հարությունյանին նվիրված օլիմպիական թաեքվոնդո մարզաձևի հուշամրցաշար, որին մասնակցում էին Հայաստանի մարզերից ժամանած շուրջ 80 մարզիկներ:

Հուշամրցաշարը կազմակերպել էր «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ-ն՝ նախագահ Արման Գրիգորյանի գլխավորությամբ, աջակցել էին Սևանի համայնքապետարանը, Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի ֆեդերացիան, Սևանի համայնքային մշակութային կենտրոնը և Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը:

Հուշամրցաշարի բացմանը ներկայացվեց Գևորգ Արմենի Հարությունյանի կյանքն ու կենսագրությունը։ Ելույթով հանդես եկավ «Հզոր մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ, զոհվածի մայր Գայանե Բաբայանը։

«Նվիրյալներ» ռազմամարզական և «Հզոր մայրեր» ՀԿ–ների կողմից հուշամրցաշարի մասնակից մարզիկների և մարզիչներին, ինչպես նաև կրթամշակութային, սպորտային, հայրենաճանաչության, մարդ-քաղաքացի դաստիարակելու գործում մեծ ավանդ ունենալու և հասարակական կազմակերպություններին աջակցելու համար մի շարք անձանց շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեց «Հզոր մայրեր» ՀԿ նախագահ Գայանե Բաբայանը։










Այս և նմանատիմ մրցաշարերը նպատակ ունեն մասսայականացնել և զարգացնել օլիմպիական թաեքվոնդո մարզաձևը Հայաստաում՝ սերմանելով նաև հայրենասիրություն մեր մատաղ սերնդի մեջ, ի հայտ բերել ուժեղագույն մարզիկների, նպաստել բնակչության առողջ ապրելակերպին:









Գևորգ Արմենի Հարությունյանին նվիրված օլիմպիական թաեքվոնդո մարզաձևի հուշամրցաշարի հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, գավաթներով, իսկ մրցավարներն ու թիմերի մարզիչները՝ շնորհակալագրերով: