Սևան համայնքի #Զովաբեր և #Լճաշեն բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով ընթանում են ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներ, #Վարսեր բնակավայրում մոտ օրերս կմեկնարկեն։

#Գեղամավան բնակավայրում կառուցվում է խորքային հոր։

#Ծովագյուղում վերակառուցվում է խմելու ջրի ցանցը։

Այս տարի Սևան բազմաբնակավայր համայնքում բացի սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրերից, գյուղական մի շարք բնակավայրերում ընթանում են նաև խորքային հորերի և ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներ։

Խորհրդային տարիներից ի վեր գյուղերում քայքայված և այլևս չգործող ոռոգման համակարգերի փոխարեն այսօր համայնք–պետություն համաֆինանսավորմամբ գյուղերի համար կառուցվում են ոռոգման համակարգեր, ինչը մեծ խթան կհանդիսանա գյուղատնտեսական հողերի ջրարփիացման համար, ինչը կթեթևացնի նաև գյուղացո հոգսը։

Գյուղական բնակավայրերում ոռոգման համակարգի բացակայության պատճառով բնակիչները խմելու ջուրը ստիպված են եղել օգտագործել ոռոգման համար, ինչը խնդիրներ է առաջացրել գյուղական բնակավայրերի թաղամասերում խմելու ջուր չհասնելու առումով։

Ոռոգման համակարգերի կառուցումը թույլ կտա զարգացնել գյուղատնտեսությունը։
