Սևան համայնքում ընթացքի մեջ են «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ճանապարհաշինական աշխատանքները։

Ավարտվել են Սևանի Գեղամա փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Շարունակվում են Սևանի Ռուսական և Աբովյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները, , որին կհաջորդեն Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցները:

«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի առաջին փուլի՝ Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգումը մեկնարկել էր Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի փողոցներից, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ՝ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն:

2024-ի տարեվերջին էլ այս ծրագրի 1-ին փուլի շրջանակներում հիմնանորոգվել էր Էներգետիկների փողոցը:

Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգումն ընդգրկում է 39657 քմ տարածք:

Ծրագրի պայմանագրային արժեքը 653.6 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից: