Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ խնամատարության իրազեկման տեղեկատվական հանդիպում:

Հուլիսի 11–ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ խնամատարության իրազեկման տեղեկատվական հանդիպում ոլորտի մասնագետների, խնամատար ընտանիքների, խնամատարությամբ հետաքարքրված անձանց հետ։


Հանդիպումն իրականացրեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Սևանի համայնքապետարանի աջակցությամբ։


Հայ օգնության ֆոնդի երեխաների կենտրոնի տնօրեն, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալան ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը և ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրին ՀՀ–ում նախատեսվող խնմատարության օրենսդրական փոփոխությունները, գործող օրենսդրական կարգավորումները, թե ո՞վ կարող է դառնալ խնամատար ծնող և որո՞նք են խնամատար ընտանիքի տեսակները, ի՞նչ պայմանների պետք է բավարարի խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձը, խնամատարությունը վճարվու՞մ է, արդյո՞ք վերջինս համարվում է աշխատանքային ստաժ, արդյո՞ք խնամատար ընտանիքի տնտեսական վիճակն էական նշանակություն ունի երեխային խնամատարության վերցնելիս։

Խնամատարությունը որևէ պատճառով խնամքից մշտապես կամ ժամանակավորապես զրկված երեխայի հանդեպ խնամք և դաստիարակություն ստանձնելու ընտանեկան ձև է: Այն կարող է լինել կարճաժամկետ և երկարաժամկետ՝ մինչև երեխայի չափահաս դառնալը:  

Բանախոսները պատասխանել են խնամատարությանը վերաբերող մի շարք հարցերի։
Նման հանդիպումներ են անցկացվում մարզի մյուս քաղաքներում ևս։