Մեկնարկել է Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի փողոցների ասֆալտապատումը:


2025 թվականի համար հաստատված «Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցի, Վարսեր բնակավայրի 3-րդ փողոցի, Դդմաշեն բնակավայրի 3-րդ, 6-րդ, 8-րդ 9-րդ փողոցների, Ծովագյուղ բնակավայրի՝ 1-ին փողոցի 1-ին նրբ․, 1-ին փողոցի 2-րդ նրբ., 2-րդ փողոցի մի մաս, 4-րդ փողոցի 1-ին փկղ․, 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի 1-ին նրբ․, 20-րդ փողոցի 1-ին փկղ․, 24-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, գերեզմանների հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի և 1-ին թաղամասի ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են Ծովագյուղ բնակավայրի փողոցների և նրբանցքների հիմնանորոգման աշխատանքները:



Ծրագրի՝ Ծովագյուղ բնակավայրի ներբնակավայրային փողոցների և ճանապարհների հիմնանորոգման ենթածրագիրը ներառում է 23427քմ տարածք:


Ենթածրագրի պայմանագրային արժեքը 288.959.514 դրամ է՝ պետություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ: