ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղքում փետրվարի 28-ից մարտի 5-ը անցկացվող քիք-բռնցքամարտի Եվրասիայի գավաթի առաջնությանը մասնակցում էին նաև Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի Քիք-բռնցքամարտի թիմը՝ մարզիչ Էդգար Ղարիբյանի գլխավորությամբ:


16-17 տարեկանների 51 կգ քաշային կարգում Ռազմիկ Շուշանյանը գրավել է առաջին տեղը:
14-15 տարեկանների 40 կգ քաշային կարգում Հովսեփ Ղարիբյանը և Ալբերտ Գրիգորյանը գրավել են երկրորդ հորիզոնականը: 12-13 տարեկանների 34 կգ քաշային կարգում Լևոն Խաչատրյանը գրավել է երրորդ տեղը:


