Սևան քաղաքում մեկնարկել են ճանապարհների գծանշման աշխատանքները:

Սևան քաղաքում մեկնարկել են ճանապարհների, այդ թվում նաև` հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ, որոնք ընդգրկում են կենտրոնական և երկրորդային փողոցները:

Աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ գծանշում, ճանապարհների անընդհատ գծանշում 10 սմ լայնությամբ և հոծ գծանշում 15սմ լայնությամբ:

Ճանապարհային գծանշումն անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է, ինչպես նաև ապահովում է քաղաքի ներկայանալի տեսքը: