Սևան համայնքում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով նախատեսված փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտվել են Սևան քաղաքի Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթանում են Սևան քաղաքի Օրբելի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք ներառում են քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն:

Հիմնանորոգումն ընդգրկում է 39657 քմ տարածք:

Ծրագրի պայմանագրային արժեքը 628.990.550 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից:

«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով այս տարի կհիմնանորոգվեն նաև Գեղամա, Ռուսական, Աբովյան, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցները: