Մեր մասին

«Գեղամա Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ  հեղինակազորված, տարածաշրջանային նշանակություն ունեցող մեդիա կազմակերպություն է, որն իր գործունեությամբ միավորել է Գեղարքունիքի մարզում մինչև 2011 թվականն ակտիվ գործող երեք հեռուստաընկերությունների փորձը, ներուժն ու հանրային վստահությունը։

«Գեղամա Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ-ի հիմնադիրները Գեղարքունիքի մարզում մինչև 2011թ-ը հեռարձակող 3 ընկերություններն են՝

  • «Գ.Ա.Լ. և ընկերներ» ՍՊԸ
  • «Քյավառ հեռուստաընկերութուն» ՍՊԸ
  • «Ռադիո» Արտադրական կոոպերատիվ

Մեր պատմությունը սկսվում է 2001 թ.-ին, երբ Սևանի տարածաշրջանում հիմնադրվեց «ՍևանՏիՎի1» (ԷսՏիՎի1) հեռուստաընկերությունը՝ ի սկզբանե գործելով «Գ.Ա.Լ. և ընկերներ» ՍՊԸ-ի հիման վրա։ 2011 թ-ից հեռուստաընկերությունը շարունակում է գործել արդեն «Գեղամա Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ-ի իրավաբանական կառույցում՝ որպես հեղինակազարված մեդիա արտադրող։ Նույն թվականին հիմնադրվում է նաև «Գեղամա» մարզային հեռուստաընկերությունը, որը հեռարձակվում է վերգետնյա ձևաչափով՝ ամբողջ մարզում։

Այսօր «Գեղամա Մեդիա Հոլդինգ»-ի կազմում գործում են երկու բազային տեսալսողական միավորներ՝

  • «Գեղամա» ՀԸ՝ մարզային հանրային լիցենզավորված հեռարձակման ալիք
  • «ՍևանՏիՎի1»՝ հաղորդումների արտադրող, որի բովանդակությունը ներկայացվում է Գեղամայի եթերում։

Մեր Առաքելությունը

Մենք հավատում ենք, որ հեռուստատեսությունը ոչ միայն տեղեկացման, այլև համայնքի զարգացման հզոր միջոց է։

«Գեղամա Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ-ի առաքելությունն է՝

  • Տեղեկացնել և կրթել հասարակությանը՝ բարձրացնելով իրազեկվածության մակարդակը տեղական ու համապետական խնդիրների շուրջ,
  • Խթանել մշակութային ինքնագիտակցությունը՝ ներկայացնելով տեղական ժառանգությունը, արվեստը, ավանդույթներն ու արժեքները,
  • Ստեղծել երկխոսության հարթակ՝ նպաստելով հանրային բանավեճին ու բազմակարծության զարգացմանը,
  • Ուժեղացնել համայնքային կապերը՝ հնչեցնելով մարդկանց ձայները, հաջողության պատմությունները և նախաձեռնությունները,
  • Ստեղծել սոցիալական կապիտալ՝ խթանելով փոխվստահությունը և համախմբվածությունը,
  • Նպաստել բարեփոխումների գործընթացներին՝ բարձրաձայնելով կարևոր խնդիրները և խթանելով դրական զարգացումները։

«Գեղամա» հեռուստաընկերությունը ձգտում է լինել հարթակ, որտեղ լսելի է համայնքի ձայնը, արտահայտվում են նրա կարիքներն ու հնարավորությունները։ Մեր նպատակն է միավորել մարդկանց, փոխանցել կարևոր տեղեկություններ և պահպանել մարզի բնակավայրերի մշակութային ինքնությունը՝ նպաստելով համայնքի կայուն զարգացմանը։

«Գեղամա» հեռուստաընկերությունը խմբագրական անձնակազմի ընտրության և վերապատրաստման հարցում ունի մասնագիտական մոտեցում։ Աշխատակիցների հավաքագրումն իրականացվում է բաց ու թափանցիկ եղանակով՝ հավասար հնարավորություններ տրամադրելով բոլորի համար։ Հեռուստաընկերությունը խրախուսում է թիմի անդամների մասնակցությունը մասնագիտական վերապատրաստումներին, իսկ բազմազանությունն ու մարդկանց աջակցությունը մեզ համար կարևոր արժեքներ են։

«Գեղամա» հեռուստաընկերությունը կարևորում է իր լրագրողների անվտանգ աշխատանքային պայմանները և դիտարկում դրանք որպես իր գործունեության անբաժանելի մաս։ Մեր խմբագրության բոլոր լրագրողների անվտանգությունը դիտարկվում է որպես առաջնահերթություն։

«Գեղամա» հեռուստաընկերությունը իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է մի շարք կարևոր ներքին և ոլորտային փաստաթղթերով, այդ թվում՝

Ուղեցույցների դրույթների պահպանման համար պատասխանատու՝ «Գեղամա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ս․ Բարսեղյան։

«Գեղամա» հեռուստաընկերությունը միացել է «Լրագրողական վստահության նախաձեռնությանը» (JTI-Journalism Trust Initiative

Մեր կազմակերպության ինքնագնահատման հարցաթերթի արդյունքները հասանելի են JTI-Journalism Trust Initiative-ի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով :

«Գեղամա» ՀԸ Խորհրդի անդամներ՝

  • Սուրեն Բարսեղյան
  • Գագիկ Ղազարյան
  • Արմեն Գալստյան
  • Դավիթ Երանոսյան

© «ԳԵՂԱՄԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ