Սիրելի մայրեր, տիկնայք և քույրեր
Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Ապրիլի 7-ը ևս մեկ հնարավորություն է՝ արտահայտելու մեր սերն ու երախտիքը մայրերին ու կանանց, շնորհակալություն հայտնելու ընտանիքի, մեր զավակների դաստիարակման և կրթման իրական նվիրյալներին:
Օրը միաժամանակ խորհրդանշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը՝ որպես մայրական բերկրանքի, ընտանեկան ջերմության, հոգատարության, սիրո խորհուրդ:
Բոլոր ժամանակներում կանայք նվիրումով և արժանապատվորեն կատարում են իրենց առաքելությունը՝ միավորելով լավատեսությունը, բարությունն ու հանդուրժողականությունը:
Սիրելի կանայք
Դուք կյանքի սկիզբն եք, կյանք պարգևողն ու կյանք երաշխավորողը:
Կնոջ ամենավեհ առաքելությունը մայրությունն է, և այսօրը ևս մեկ պատեհ առիթ է երախտիքի խոսքեր հղելու մեր մայրերին ու կանանց, որոնք հայրենիքին տվեցին ամենաթանկը:
Խոնարհվում ենք ձեր կամքի, մեծագույն ուժի առաջ:
Այս տոնական պահին առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակում ծառայող զինվորների մայրերին: Հայրենիքի պաշտպաններ ծնած հայոց մայրերին մաղթում եմ անսահման տոկունություն, ոգու կորով, համբերություն և հոգեկան հանգստություն:
Ընտանիքն ու աշխատավայրը, մեր հասարակությունն ու համայնքը կանանց հոգատար ձեռքերի, ստեղծագործ մտքի, հոգու լույսի ու նվիրումի կարիքը շատ ունեն, իսկ կանայք էլ այնտեղ են, որտեղ իրենց ներկայությունը ոչ միայն ցանկալի է, այլ նաև սպասված ու անհրաժեշտ:
Մեր համայնքում ապրող, աշխատող, արարող, ստեղծագործող կանայք իրենց ներկայությամբ ամենուր են` կրթական բնագավառից մինչև առողջապահություն, մշակութայինից մինչև սոցիալական, հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում:
Սիրելի մայրեր ու քույրեր, կանայք և աղջիկներ
Հրաշալի տոնի` Մայրության և գեղեցկության օրվա առթիվ ընդունեք իմ, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու անդամների ամենաջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները:
Ապրիլյոթյան շնորհավորանքներս մայրության բերկրանքին սպասող կանանց:
Ցանկանում եմ ձեզ խաղաղություն, ներդաշնակ կյանք, հոգեկան հանգստություն, առողջություն և արևշատություն, դուք եք մեր համայնքի, պետության, ձեր ընտանիքի ամրության երաշխավորն ու պահապանը:
Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին բարեկեցիկ և ապահով կյանք, եղեք գնահատված ու սիրված:
Պահպանեք ձեզ, եղեք առողջ և երջանիկ, ձեր ներկայությամբ ջերմացրեք ձեր ընտանիքներն ու մեր իրականությունը: