Ապրիլի 7-ին Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցը հանդես եկավ դպրոցի սաների աշխատանքների գարնանային ցուցահանդեսով` նվիրված մայրության և գեղեցկության տոնին և կանանց միամսյակին:

Երեխաների աշխատանքներում գույների հրավառություն էր` մայրության և գեղեցկության տոնին բնորոշ լուծումներով ու պատկերներով:

Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում սովորում են շուրջ 350 աշակերտներ և այդ թիվը գնալով ավելանալու միտում ունի, ցանկացողները շատ են: Արվեստի դպրոցում գործում են  ասեղնագործության, դիզայնի, թատրոնի, նկարչության, կիրառական զարդարվեստի, գեղարվեստական մոդելավորման, մաքրամեի, հելյունագործության, գոբելենի եւ այլ խմբակներ: