Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին՝ Ապրիլի 7-ին:

Տոնական համերգային ծրագիրը կազմակերպել էին Սևանի համայնքապետարանի ԿՄՍԵ հարցերի բաժինը և Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնը:

Պարային և երաժշտական կատարումներով հանդես եկան «Սևան» ժողովրդական պարերի անսամբլը և «Վահագն» ոկալ ստուդիայի սաները:

Միջոցառման կազմակերպանն աջակցած անհատներին և կազմակերպություններին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի կողմից տնօրեն Իշխան Խաչատրյանը շնորհակալագրեր հանձնեց:

Սևանի ոստիկան վետերանների միության կողմից դահլիճում գտնվող բոլոր կանանց և աղջիներին ծաղիկներ բաժանվեցին:

Միջոցառման մասնակից բոլոր երեխաները Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի կողմից արժանացան նվերների և շնորհակալագրերի: