Սևան համայնքի ֆերմերներին, Սևան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին և շահագրգիռ անձանց կառավարության կողմից իրականացվող այս տարվա գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը ներկայացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և ՇՄՊ վարչության մասնագետները:
Տեղացի ֆերմերներին հատկապես հետաքրքրում էր «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը։ Այս և այլ գյուղատնտեսության ոլորտի պետական ծրագրերի մասին եղավ նաև հարց ու պատասխան։
Պետական աջակցության ծրագրերին կարելի է նաև ծանոթանալ Համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր բաժնից։
