Մարտի 8-ին ուժեղացված ծառայության էին դուրս եկել Գեղարքունիքի մարզի Պարեկային ծառայողները:
Նպատակը կին վարորդներ հայտնաբերելն էր:
Գարնանային գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի՝ առթիվ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները, շարունակելով բարի ավանդույթները, անակնկալ էին մատուցել կին վարորդներին:
Կանանց բոլոր մեքենաները կանգնեցվեցին և պարեկները, վարորդական վկայական պահանջելու փոխարեն, շնորհավորեցին կանանց գարնանային ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ, նրանց նվիրեցին ծաղիկներ, կին վարորդներին մաղթեցին երջանկություն, սեր, բազում ժպիտներ եւ ամենակարեւորը՝ անվտանգ երթևեկություն և կանաչ ճանապարհ:
Կին վարորդներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել գեղեցիկ անակնկալի և հաճելի վերաբերմունքի համար:
