ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

Թանկագին կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ

Գարնանային սիրված ու սպսաված տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, ընդունեք ջերմագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս:

Այս տոնը մեր կողքին ապրող կանանց մեծարելու, նրանց դերը մեր հասարակության մեջ ևս մեկ անգամ կարևորելու և շեշտադրելու լավագույն հնարավորություն է ու վերահաստատում է կանանց համար հավասար հնարավորությունների և իրավունքների միջավայր ստեղծելու մեր հանձնառությունը:

Հանրային, հասարակական, պետական, համայնքային կյանքի բոլոր ոլորտներում անուրանալի է կանանց դերը, տեսանելի՝ նրանց աշխատանքը, ստեղծած արդյունքը:

Կանայք մեր հասարակության շարժիչ ուժն են, ոգևորության աղբյուրը, նորարությունների հեղինակներ, կյանքի բոլոր ոլորտներում նրանց առաջնորդությունն ու անուրանալի ներդրումը վկայում են, որ կանայք գործում են ու նպաստում մեր երկրի ու համայնքի առաջընթացին և զարգացմանը:

Կանանց մասնագիտական որակները, համատեղվելով կանացի նրբազգացությանն ու նրբանկատությանը, մայրական հոգատարությանը,  ստեղծում է ակնառու  արդյունք, որի շնորհիվ ունենք հավասարակշիռ հասարակություն և միջավայր:

Սիրելի կանայք

Դուք ընտանիքի հոգատար ու սիրագորով մայրեր եք, պատվարժան տանտիկիններ, նվիրված կանայք` երաշխավորը ձեր ընտանիքի ամրության ու պահպանության, ձեր զավակների դաստիարակության,  լիարժեք  քաղաքացիներ դարձնելու գործում:

Այս տոնական պահին ցանկանում եմ առանձնակի շնորհավորել Հայոց բանակում իրենց պարտքը կատարող զինվորների մայրերին: Թող ձեր աչքերը միշտ ժպտան  երջանկությունից ու փայլեն հպարտությամբ` ձեր զավակների հաջողությունների և բարի լուրերի սպասմամբ:

Ցանկանում եմ իմ երախտիքի ու խոնարհումի խոսքերը հղել այն կանանց, որոնք  հերոսամարտերում տվել են թանկագինը՝ իրենց զավակներին ու ամուսիններին։

Սևանը հպարտանում է համայնքում ապրող ու արարող կանանց հաջողություններով ու ձեռքբերումներով, գնահատում նվիրյալ աշխատանքը ու գործունեությունը, ինչի  շնորհիվ մեր համայնքը դառնում է առավել ներկայանալի ու տեսանելի:

  Սևան համայնքի  հարգարժան մայրեր ու կանայք, աղջիկներ և քույրեր

Հրաշալի տոնի՝ Մարտի 8-ի առթիվ ընդունեք իմ, Սևան համայնքի ղեկավարի աշխատակազմի,  բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու  ամենաջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները:

Մաղթում եմ ձեզ առողջություն, արևշատություն, մասնագիտական, աշխատանքային, անձնական հաջողություններ, սեր, երջանկություն, թող ձեր ընտանիքներում տիրի  ներդաշնակությունն և բարեկեցությունը:

Անկախ ժամանակի դժվարություններից ու մարտահրավերներից՝ երբեք չկորցնեք ձեր հոգու և մտքի լույսը, եղեք նպատակասլաց ու կենսախինդ: