Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու` 8-րդ նստաշրջանի 1-ին նիստը:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը տեղեկացրեց, որ Սևան համայնքում սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել և բարեկարգվել են մեկ տասնյակից ավել փողոցներ, մի քանի բնակավայրերում ընթացքի մեջ են ոռոգման և խմելու ջրագծերի և ջրամբարների կառուցման աշխատանքները, մեկնարկել է Սևան քաղաքի Շիրազ փողոցի հիմնանորոգումը, այս ծրագրում ներառված է նաև Գագարինի Շիրազ փողոցը։ Աշխատանքները դեռ շարունակվում են։ Սևանի 29 բազմաբնակարան շենքերում առկա աղբամուղների հետևանքով առաջացած հակասանիտարական իրավիճակից շատացել են կրծողները, որոնք վտանգ են ներկայացնում բնակիչների համար և աղբի հավաքման նոր օպերատորի՝ Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ ծրագրի ներդրումից հետո, անհրաժեշտություն է առաջացել փակել և զոդել բազմաբնակարան շենքերում առկա աղբամուղները։ Շուտով կմեկնարկեն բազմաբնակարաններից աղմամուղների փակման գործընթացը, ինչին ավագանին հավանություն տվեց։

Սևանի համայնքապետարանի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Մարիանա Ռաֆաելյանը ներկայացրեց Սևան համայնքի բյուջեի 2025թ–ի առաջին կիսամյակի կատարման մասին հաղորդագրություն՝ ըստ որի առաջին կիսամյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 76.3%–ով:

Սևան համայնքի ավագանին փոփոխություն կատարեց 2024 թվականի դեկտեմբերի 17-ի՝ «Սևան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 170-Ն որոշման մեջ ըստ որի՝ ճշտումներ կատարվեցին եկամուտենի և ծախսերի մասով։

Ավագանին ուժը կորցրած ճանաչեց Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի հունիսի 19-ի 67-Ա և 68-Ա որոշումները և Ջինիշյան հիշատակի հիմնադրամին և Սևանի բժշկական կենտրոնին իրենց տարածքներում գործունեության շարունակականությունն ապահովելու համար անհատույց օգտագործման նպատակով հատկացրեց տարածքներ նաև անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրվեցին Սևանի Բողբոջ և Չկալովկայի մանկապարտեզներին լիցենզավորման գործընթացների համար։

Ավագանին համաձայնություն տվեց Սևան համայնքի հողային հաշվեկշռին։

Սևան համայնքը կամավորության սկզբունքով իրականացրել է մասնակցային բյուջետավորման գործընթաց, ինչի արդյունքում Դդմաշենում և Սևանում կկառուցվեն խաղահրապարակներ, իսկ եկեղ տարի պետությունը կհամաֆինանսավորի այդ ծրագրերը։

Հաջորդիվ Սևան համայնքի ավագանին համայնքին նվիրաբերված տեսակավորված թափոնների հավաքման թափոնատար մեքենան անհատույց օգտագործման իրավունքով հանձնեց Սևան քաղաքում աղբահանությունը արտապատվիրակած «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի ԿԿԹԿ» ՍՊԸ–ին թափոնները տեղափոխելու համար։
Սևան համայնքի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերին:
Սևան համայնքի ավագանին քննարկեց նաև քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումները: