Սևանի համայնքապետարանի վարչական շենքում տեղադրվել է արևային համակարգ

«Մեծաթիվ բնակչությանն ուղղված ԷԽ և ՎԷ բարձր ազդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումներ» ծրագրի շրջանակում Սևանի համայնքապետարանի վարչական շենքի արևային համակարգի տեղադրման աշխատանքները շուտով կհատեն ավարտական փուլը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էնեգախնայողության հիմնադրամի և Սևանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում՝ ֆինանսավորմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգվող էներգետիկայի բարձր ազդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ արդյունքում իրողություն է դառնում 50կՎտ արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրումը, որը էներգախնայողությանն ուղղված հիմնարար նախաձեռնություն է:

Ծրագրի իրականացման համար Սևանի համայնքապետարանի կողմից կատարվել է ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսի ներդրում:

Արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրումը կատարվել է «Էկովիլ» ՍՊԸ-ի կողմից:

Արևային համակարգի տեղադրմանը զուգահեռ համայնքապետարանի վարչական շենքի տանիքում իրականացվել են նաև ջերմամեկուսացման աշխատանքներ, որի շնորհիվ էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումները լիովին ծառայելու են իրենց նպատակին:

Օրեր անց համակարգը կգործի, որի արդյունքում հասարակական նշանակության ևս մեկ շենքում կարձանագրվեն էներգիայի խնայողության և վերականգնվող էներգիայի օգտագործման տեսանելի ցուցանիշներ: