
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և խաղաղության օրը, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի հանձնարարականներով Պարեկային ծառայությունը անցել է ուժեղացված ծառայության։



Սևան, Ճամբարակ համայնքները սպասարկող Պարեկային ծատայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ վաղ առավոտից դպրոցների, ուսումնական հաստատությունների մոտ անցել են ուժեղացված ծառայության՝ Սևանի և Ճամբարակի տարածաշրջանի բոլոր, այդ թվում՝ գյուղական դպրոցների, ուսումնական հաստատությունների տարածքներում ծառայություն են կատարում։


Պարեկները դպրոց այցելող առաջին դասարանցիներին փուչիկներ, իսկ մայրերին ծաղիկներ են նվիրել՝ շնորհավորելով Գիտելիքի և խաղաղության օրվա առթիվ, մաղթելով բարեհաջող մեկնարկ, ուսումնական անմոռաց ու բովանդակալից տարի:



