Սուբվենցիոն երկու ենթածրագրերով Ծովագյուղում վերակառուցվում է խմելու ջրագիծ և ասֆալտապատվում են ներբնակավայրային փողոցներ։

Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման ծրագրի իրականացումը դարձել է առաջնահերթություն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գործող օրվա կարգավորման ջրամբարները և բնակավայրը սնող խմելու ջրագծի արտաքին ցանցը գտնվում էր անմխիթար վիճակում:

Արդեն մեկնարկել է ծրագրի՝ «Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքներ» ենթափուլը:

Համաձայն նախագծի՝ նախատեսվում է գործող ջրագծերի 3985գծմ երկարությամբ խողովակաշարը փոխարինել և իրականացնել 4 հատ աղբյուրակապի վերանորոգում:

Խմելու ջրագծի արտաքին ցանցի վերակառուցվող հատվածի շահագործման համար ոչ պիտանի պողպատե խոսովակները կփոխարինվեն պոլիէթիլենե խողովակներով:

Ծրագրի պայմանագրային արժեքը 37 մլն, 770 հազ. դրամ է՝ պետություն-համայնք 75%-25% ներդրմամբ:

Աշխատանքներն իրականացվում են «Եդեմ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից:

Ընթացքի մեջ են Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի փողոցների ասֆալտապատումը։

2025 թվականի համար հաստատված «Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցի, Վարսեր բնակավայրի 3-րդ փողոցի, Դդմաշեն բնակավայրի 3-րդ, 6-րդ, 8-րդ 9-րդ փողոցների, Ծովագյուղ բնակավայրի՝ 1-ին փողոցի 1-ին նրբ, 1-ին փողոցի 2-րդ նրբ., 2-րդ փողոցի մի մաս, 4-րդ փողոցի 1-ին փկղ, 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի 1-ին նրբ, 20-րդ փողոցի 1-ին փկղ, 24-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, գերեզմանների հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի և 1-ին թաղամասի ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Ծովագյուղ բնակավայրի փողոցների և նրբանցքների հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագրի՝ Ծովագյուղ բնակավայրի ներբնակավայրային փողոցների և ճանապարհների հիմնանորոգման ենթածրագիրը ներառում է 23427քմ տարածք:

Ենթածրագրի պայմանագրային արժեքը 288.959.514 դրամ է՝ պետություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ: