2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» տարածաշրջանային ծրագիրը, Հայաստանի համայնքների միությունը, ինչպես նաև Հայաստանում Դաշնագրին անդամակցող համայնքները կազմակերպել էին «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով մի շարք միջոցառումներ և մրցույթներ, որոնց մասնակցել է նաև Սևան համայնքը:

Համայնքում կայացել է բազմաբնույթ 21 միջոցառում և նախաձեռնություն, որին մասնակցել են մի շարք հաստատություններ, ՀՈԱԿ-ներ, բնակիչներ:
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում, որը մեկնարկել էր դեռևս մայիս ամսից, կայացել են նկարչական, լուսանկարչական, կարճ տեսահոլովակների մրցույթներ՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:
Սևան համայնքում ամփոփված մրցութային լավագույն աշխատանքները ներկայացվել են ազգային մակարդակով մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:
Երեխաների և երիտասարդության համար կազմակերպված 3 մրցույթներում էլ Սևան համայնքն ունի հաղթող մասնակիցներ, որոնք արժանացան հավաստագրերի և նվերների:
Նկարչական աշխատանքների մրցույթ — Միշել Գրիգորյան (Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցի սան, 8 տարեկան, նկարչության դասատու՝ Սյուզաննա Ավետիսյան) նկարչական:
Լուսանկարչական աշխատանքների մրցույթ – Էմմա Ոսկանյան (Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզի տնօրեն):
Կարճ տեսահոլովակների մրցույթ — Լիլիթ Օհանյան (Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզի դաստիարակչուհի):
Սևան համայնքում, Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում, կանաչ և կայուն համայնքային զարգացման գործընթացների վերաբերյալ բնակիչների իրազեկության բարձրացմանը և երիտասարդության ներգրավմանն ուղղված միջոցառումների և մրցույթների՝ հաջողությամբ կազմակերպման և ակտիվ լուսաբանման համար մրցանակի և հավաստագրի է արժանացել համայնքի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:
Մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվեցին համայնքներում իրականացված միջոցառումները, որոնց հաջորդեց մրցանակաբաշխության արարողակարգը:
Հիշեցնենք, որ Սևան համայնքում ԵՄ Կայուն էներգիա – 2025-ի շրջանակներում իրականացված աշխատանքները և մրցույթներն ամփոփվել էին հունիս ամսին, մրցանակակիրները, մասնակիցները, հաստատություններն ու կազմակերպություններն արժանացել էին մրցանակների և հավաստագրերի: