ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։

1995 թվականի հուլիսի 5-ը մեր նորագույն պատմության կարևորագույն էջերից մեկն է։ Այդ օրը հայ ժողովուրդը սահմանեց իր անկախ պետականության իրավական հիմնաքարը՝ ընդունելով Սահմանադրությունը՝ որպես ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության երաշխիք։

Սահմանադրությունն իր մեջ ամփոփում է մեր ազգային ինքնության, պետական ինքնիշխանության և քաղաքացիական պատասխանատվության խորիմաստ արժեքները։ Այն մեզ պարտավորեցնում է պահպանել և զարգացնել իրավական պետություն կառուցելու տեսլականը՝ հանուն ներկա և ապագա սերունդների բարեկեցության։

Այս օրը միաժամանակ առիթ է ևս մեկ անգամ վերաիմաստավորելու Սահմանադրության դերը մեր հասարակական կյանքում՝ որպես ժողովրդի կամարտահայտման և արդար կառավարման ամուր հիմք։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և վստահություն մեր պետության վաղվա օրվա հանդեպ։

Հարգանքով՝

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան