Հունիսի 19-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագնու 7-րդ նստաշրջանի 5-րդ նիստը: Այն վարեց Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը:
«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են Սևան քաղաքի մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Սուբվենցիոն այս ծրագրի շրջանակներում արդեն հիմնանորոգվել են Սևան քաղաքի Էներգետիկների, Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցները, ընթացքի մեջ են Օրբելի և Գեղամա փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Այս տարի կհիմնանորոգվեն նաև Ռուսական, Աբովյան, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցները:

Ավարտին է մոտենում Սևանի երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները։ Շուտով տեղի կունենա բացման արարողությունը։

Սևան քաղաքում ընթանում են ճանապարհների, այդ թվում նաև` հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ, որոնք ընդգրկում են կենտրոնական և երկրորդային փողոցները:
Աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ գծանշում, ճանապարհների անընդհատ գծանշում 10 սմ լայնությամբ և հոծ գծանշում 15սմ լայնությամբ: Ճանապարհային գծանշումն անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է, ինչպես նաև ապահովում է քաղաքի ներկայանալի տեսքը:

Օրակարգային առաջին հարցով Սևան համայնքի ավագանին հաստատեց Սևան համայնքում 2026 թվականին իրականացվող բնապահպանական ծրագիրը, որի իրականացման արդյունքում նախատեսվում է Սևան համայնքի 2–րդ և 3–րդ միկրոթաղամասերի միջնամասում գտնվող Պրահա–Վինոր կոչվող այգու տարածքի ամբողջական բարեկարգում։ Այն ստեղծվել է Սևան և Պրահա–Վինոր քույր քաղաքների համագործակցության հուշագրի ստեղծման արդյունքում դեռևս 2016թ–ին և մինչ օրս կատարված ներդրումները բավարար չեն եղել այգու ամբողջական պահպանության ու բարելավման աշխատանքների համար։


Ավագանու որոշմամբ փոփոխվեց Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը

Հաջորդիվ Սևան համայնքի ավագանին տրամադրեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին և «Սևան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացնելու թույլտվություն։

Ավագանու որոշմամբ նախնական համաձայնություն տրվեց Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում հանդիսությունների սրահի կառուցմանը։

Ավագանին հաստատեց նաև Սևան համայնքի կողմից 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին համայնքային սեփականություն հանդիսացող օտարված և ձեռք բերված գույքի գույքագրման փաստաթղթերը

Սևան համայնքի ավագանին այսպիսով ավարտեց 7-րդ նստաշրջանը։ Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին։
Նիստի վերջում քննարկվեցին նաև քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումները: